Ղեկավարվելով «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ 1․ Հիմնադրել «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ։
2. Ուժը կորցրած ճանաչել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի՝ ««Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ հիմնադրելու մասին» թիվ 8-Ա որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի փետրվարի 28-ից: |