Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով․ 1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2026 թվականի մայիսի 5-ի «Եղեգնաձոր համայնքի 2026 թվականի բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 54-Ն որոշման հիմնական մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2026 թվականի հունվարի 7-ի թիվ 03-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումը․ Պակասեցնել՝ գործառնական դասակարգման 11․01․02 (պահուստային ֆոնդ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից 6 000 000 (վեց միլիոն) ՀՀ դրամ, որից 4 000 000 (չորս միլիոն) դրամը ավելացնել գործառնական դասակարգման բաժին 01 խումբ 01 դաս 01 (օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կատավարում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4222 (արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր) հոդվածին և 2 000 000 (երկու միլիոն) դրամը՝ նույն ոլորտի 4237 (ներկայացուցչական ծախսեր) հոդվածին, Լեհաստանի Հանրապետության Չեխանովեց քաղաք մեկնող Եղեգնաձոր համայնքի պատվիրականության գործուղման ծախսերը հոգալու նպատակով:
2. Թույլատրել սույն որոշման առաջին կետում նշված՝ գործառնական դասակարգման բաժին 01 խումբ 01 դաս 01 (օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կատավարում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4222 (արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր) հոդվածով նախատեսված գումարն ամբողջությամբ փոխանցելու Եղեգնաձորի համայնքապետարանին պատկանող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի VIZA բանկային քարտին, գործուղման վերաբերյալ հաշվետվություններն ընդունել համաձայն նշված քարտով իրականացված ծախսերի վերաբերյալ համապատասխան անդորրագրերի։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |