Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 6-ի N 2/փ-502 դրական եզրակացությունը․ 1. «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Երևանյան խճուղի 4-րդ նրբանցք, 10/1 հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0159-0046), 0.02 հա մակերեսով և Գետափ բնակավայրի 25-րդ փողոց 1-ին փակուղի 3 հասցեում գտնվող 0.01871 հա մակերեսով բնակելի կառուցապատման (կադաստրային ծածկագիր՝ 10-014-0034-0037) hողամասերի նպատակային նշանակությունը փոխել՝ դարձնելով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ կապի հողեր։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |