Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․ 1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 25-ի արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 25-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Եղեգնաձոր համայնքի 2023 թվականի բյուջեի 3-րդ եռամսյակի ընթացքի մասին։
3) Տեղական վճարի գծով արտոնություն սահմանելու մասին։
4) Քաղաքացի Աղավնի Ապավենի Սարգսյանին նվիրատվությամբ անշարժ գույք հատկացնելու մասին։
5) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերն աճուրդով օտարելու մասին։
6) Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |