Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ և 24-րդ հոդվածներով․ 1․ ՀՀ վարչական դատարանի վարույթում քննվող թիվ ՎԴ/15269/05/25 վարչական գործով, ըստ հայցի «ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի ընդդեմ Եղեգնաձորի համայնքի ավագանու՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ավագանուն Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում «Մետա Գոլդ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Գլաձորի բազմամետաղային հանքավայրի տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ որոշում կայացնելուն պարտավորեցնելու և ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ավագանու 14.08.2025 թվականի թիվ 110-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Եղեգնաձոր համայնքի ավագանու շահերը ներկայացնելու համար լիազորել ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբաններ՝
1) Կարեն Էդուարդի Քալանթարյանին (փաստաբանական գործունեության արտոնագիր արտոնագիր թիվ 909)
2) Գուրգեն Ռոդիսլավի Թորոսյանին (փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 1026)։
2․ Սույն որոշման առաջին կետով լիազորված անձինք լիազորվում են լինելու Եղեգնաձոր համայնքի ավագանու ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության վարչական, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարաններում և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատում, կատարելու Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով նշված բոլոր դատավարական գործողությունները, ներկայացնելու և ստանալու ապացույցներ, դատավարական փաստաթղթեր, հայցադիմումի պատասխան և վերը նշված վարչական գործի հետ կապված անհրաժեշտ այլ դատավարական գործողություններ։
3․ Լիազորագիրը տրվում է 3 (երեք) տարի ժամկետով, առանց վերալիազորման իրավունքի:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |