Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով. 1․Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 8-ի՝ «Հողի նպատակային նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին» թիվ 125-Ա որոշման 1-ին կետը շարադրել ստորև բերված նոր խմբագրությամբ.
«1. Տալ համաձայնություն Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Մովսես Սպրիդոնի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող, 0.391 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարք հողատեսքից (անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 29082023-10-0011 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 10-001-0309-0068) 0.10860 հա-ի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման փոխելու համար։»:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |