Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-14-րդ հոդվածների և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջներով. 1. Սահմանել Եղեգնաձոր համայնքի տարածքում 2023 թվականի համար տեղական տուրքերի տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Սահմանել Եղեգնաձոր համայնքի տարածքում 2023 թվականի համար տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Սույն որոշման N 1 հավելվածի 1-8 կետերով սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը համայնքի գյուղական բնակավայրերում հաշվարկել 0.5, 9-21-րդ կետերով սահմանված դրույքաչափերը՝ 0.3, Եղեգնաձոր քաղաքային բնակավայրում՝ հավելվածի 16-րդ կետում նշված դրույքաչափը 1.5, իսկ 21-րդ կետում նշված դրույքաչափը՝ 0.5 գործակիցներով։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա: |