Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․ 1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Եղեգնաձոր համայնքի տարածքում 2024 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը հաստատելու մասին։
3) Եղեգնաձոր համայնքի 2024 թվականի բյուջեեն հաստատելու մասին։
4) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 99-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
5) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 136-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
6) Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
7) Տեղական վճարի գծով արտոնություն սահմանելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |