Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․ 1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 21-ի արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 21-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Եղեգնաձոր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին։
3) Եղեգնաձոր համայնքի 2024 թվականի բյուջեի 4-րդ եռամսյակի ընթացքի մասին։
4) Տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին։
5) Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող GAZ KO-503B (GAZ-53-12) տրանսպորտային միջոցի անհատույց օգտագործման պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար համաձայնություն տալու մասին։
6) «ԳԵԼԻՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Մալիշկա բնակավայրի տարածքում նախատեսվող գործունեությանը անհամաձայնություն տրամադրելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |