Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 46-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 10-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՇԱՐԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով.

1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 9-ի՝ ««Գլաձոր համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու մասին» թիվ 10-Ա որոշման հիմնական մասը շարադրել ստորև բերված նոր խմբագրությամբ․

«1. «Գլաձոր համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համար՝ 65.215.1007662) վերակազմակերպել՝ այն միացնելով «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համար՝ 65.215.776860)։

2. Սահմանել, որ «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Գլաձոր համայնքային տնտեսություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը՝ փոխանցման ակտին համապատասխան (միացում):

3. Հաստատել «Գլաձոր համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ` վիճարկվող) պարտավորությունների «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցման ակտը:

4. Հաստատել միացման միջոցով վերակազմակերպման հետևյալ կարգը.

Միացման ճանապարհով վերակազմակերպված «Գլաձոր համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումից հետո մեկ ամսյա ժամկետում «Գլաձոր համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ավագանու որոշմամբ հաստատված փոխանցման ակտի համաձայն «Գլաձոր համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հանձնում է, իսկ «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը ընդունում է միացող կազմակերպության առկա հիմնական միջոցների նկատմամբ իրավունքները (ինչպես սեփականության, այնպես էլ օգտագործման), այլ գույքը, դրամական մնացորդները, ինչպես նաև դեբիտորական և կրեդիտորական պարտքերը, հաշվարկները: Հանձնում-ընդունումը կատարվում է համապատասխան ակտի (ակտերի) միջոցով, որը (որոնք) ստորագրվում է կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից: «Գլաձոր համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպված է համարվում՝ նրա գործունեության դադարման մասին իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու պահից:

5. Հաստատել «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման հավելվածի։

6. Ուժը կորցրած ճանաչել ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 08-Ա որոշման 11-րդ հավելվածը։

7. Ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի 08-Ա որոշման 10-րդ հավելվածը փոփոխել և շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածի։

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(39.00 Կբ) Հավելված
(72.50 Կբ) Փոխանցման ակտ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner