Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ և 42-րդ կետերի պահանջներով․ 1․ 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերով Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Միկոյան և Նարեկացի փողոցների մայթերի սալիկապատման աշխատանքներն իրականացնելու նպատակով՝ տալ թույլտվություն նշված փողոցներում առկա թվով 8 (ութ) ծառերը հատելու համար, այդ թվում՝ 4 թեղի, 2 թթենի և 2 հացենի։
2․ Սույն որոշման առաջին կետում նշված ծառերը հատելուց հետո՝ որպես վառելափայտ տրամադրել համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |