Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները և <<Թավիթիան Վինյարդս>> ՍՊ ընկերության ներկայացուցիչ՝ Վարդան Խաչատրյանի դիմումը. 1. Տալ համաձայնություն՝ <<Թավիթիան Վինյարդս>> ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, 0.87213 հա մակերեսով հողատեսքի /կադաստրային ծածկագիր՝ 10-014-0128-0052/, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման փոխելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |