Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները և քաղաքացի Արմեն Մկրտչյանի դիմումը. 1. Տալ համաձայնություն՝ Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Արմեն Լազրի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.14618 հա վարելահող հողատեսքից (անշարժ գույքի նկատմամաբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 05022025-10-0013, կադաստրային ծածկագիր՝ 10-014-0104-0055) 0.05417 հա-ի նպատակային նշանակությունը փոխելու բնակավայրերի հողերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման՝ հյուրատուն կառուցելու նպատակով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |