Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով․ 1․ Տալ թույլտվություն Եղեգնաձոր համայնքի /բնակավայրերի/ վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերից աճուրդով օտարելու համար՝ համաձայն հավելվածի։
2․ Ուժը կորցրած ճանաչել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 15-ի՝ «Համայնքային սեփականություն հանդիսացող հողերն աճուրդով օտարելու համար թույլտվություն տալու մասին» թիվ 102-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |