29.05.25
ՇԵՆԳԱՎԻԹ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԹԻՄԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՎ ՄԱԼԻՇԿԱ ԳՅՈՒՂՈՒՄ
|
Հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ Շենգավիթ բժշկական կենտրոնի ուռուցքաբանական ծառայությունը մայիսի 30-ին քաղաք Եղեգնաձորում, իսկ մայիսի 31-ին Մալիշկա գյուղում իրականացնելու է մասնագիտական հանդիպում-սեմինարներ՝ օնկո-գինեկոլոգիական, օնկո-վիրաբուժական, օնկո-ուրոլոգիական, կրծքագեղձի օնկովիրաբուժության, քիմիաթերապիայի և դիագնոստիկայի ոլորտներում:Քննարկումները վարելու են՝ օնկո-գինեկոլոգիական ծառայության ղեկավար բ.գ.թ՝ Հայկ Մկրտչյանը, ուռուցքաբանական ծառայության ղեկավար՝ Արտակ Գաբրիելյանը, ուռուցքաբան վիրաբույժ՝ Սերգո Սեդրակյանը, ուռուցքաբանական համալիր դեղորայքային թերապիայի ծառայության ղեկավար՝ Արաքս Հովհաննիսյանը, ուրոլոգիական ծառայության ղեկավար Գևորգ Նազարեթյանը, մանկաբարձ-գինեկոլոգ՝ ...
Մանրամասն |
|
28.05.25
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
Սիրելի՛ վայոցձորցիներ.Շնորհավորելով բոլոր մանուկներին այս պայծառ ու լուսավոր տոնի առթիվ, Եղեգնաձորի համայնքապետարանը բոլորին հրավիրում է հունիսի 1-ին միասին նշելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը` Եղեգնաձոր քաղաքի ամֆիթատրոնում: ԾՐԱԳՐՈՒՄ1. Ժամը` 13.00 –ից - երաժշտություն:2. Ժամը` 14.00 –ից - շախմատ, Body art,3. Ժամը` 16.00 – 17.00 - մուլտհերոսներ:3. ...
Մանրամասն |
|
28.05.25
Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ։ Մայիսի 28-ը մեր պետականության վերածննդի օրն է՝ քաջության, անկախության, հայրենասիրության և հաղթանակի խորհրդանիշ։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ միասնական ու ամուր լինելով՝ կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն։ Թող այս տոնական օրը բոլորիս ներշնչի հավատ, հպարտություն և ուժ՝ կառուցելու հզոր ու պայծառ հայրենիք։ Շնորհավո’ր տոնդ Հայաստան
|
|
27.05.25
Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի վերաբերյալ
|
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 15-ի N 585-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի N 105-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի» մեջ։ Փոփոխություններին կարելի է ծանոթանալ այստեղ:
|
|
23.05.25
Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ
|
Սիրելի՛ շրջանավարտներ,Այս գեղեցիկ ու հուզիչ օրը՝ ձեր վերջին դպրոցական զանգի ղողանջների ներքո, ուզում եմ մեծ սիրով և ջերմությամբ շնորհավորել ձեզ՝ կյանքի մի կարևոր փուլ ավարտելու և նորը սկսելու առթիվ։Դպրոցը ոչ միայն գիտելիքի, այլև ընկերության, երազանքների ու նպատակների ծննդավայրն է։ Այստեղ դուք մեծացել եք, հասունացել, սովորել սիրել, հաղթահարել դժվարությունները և հավատալ ձեր ուժերին։ Այժմ գալիս է պահը, երբ դուք այդ ամենը պետք է վերածեք ապագայի՝ վստահ քայլերով շարժվելով ձեր երազանքների ուղղությամբ։Համոզված եմ, որ յուրաքանչյուրդ կրում եք այն արժեհամակարգը, որը մեզ ուժ է տալիս՝ սերը հայրենիքի հանդեպ, հարգանքը մարդու, աշխատանքի և գիտելիքի նկատմամբ։ Դուք մեր հպարտությունն եք, մեր համայնքի, երկրի ապագան, ...
Մանրամասն |
|
22.05.25
Կարկտապաշտպան ցանցերի տեղադրման համար պետական օժանդակության պայմանների վերաբերյալ
|
Հարգելի՛ բնակիչներ, Պայմանավորված վերջին օրերին հանրապետության տարբեր բնակավայրերում ինտենսիվ կարկտահարության դեպքերով՝ ևս մեկ անգամ հիշեցման կարգով ներկայացվում է կարկտապաշտպան ցանցերի տեղադրման համար պետական օժանդակության պայմանների վերաբերյալ տեղեկատվություն (ինտենսիվ այգեգործության ծրագրի շրջանակներում)։Հարկ է նշել նաև, որ մինչև 0,5 հա տարածքներում կամ ծրագրի պահանջին չհամապատասխանող բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան համակարգեր կարող են ներդրվել ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում։Ծրագրերի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներովhttps://mineconomy.am/page/1948,https://mineconomy.am/page/1349։Ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն ...
Մանրամասն |
|
20.05.25
ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ ԵՎ ՆՈՐ ՍԿԻԶԲ
|
Եղեգնաձորի համայնքապետարանը շնորհավորում է ուսումնական հաստատությունների բոլոր շրջանավարտներին և սիրով բոլորին հրավիրում <<Վերջին զանգ և նորի սկիզբ>> համերգային ծրագիրը վայելելու Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում՝ 2025 թվականի մայիսի 23-ին ժամը 14:00-ին։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |