05.12.24
«Սպիտակ. Ողբերգությունը չպետք է կրկնվի» վավերագրական ֆիլմի ցուցադրման ժամանակացույց
|
Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 9-11-ը համայնքի բնակավայրերում կցուցադրվի «Սպիտակ. Ողբերգությունը չպետք է կրկնվի» վավերագրական ֆիլմը: Ֆիլմի ցուցադրությունը կկազմակերպվի հետևյալ ժամանակացույցով՝ - Դեկտեմբերի 9, ժամը՝ 17:30, Գետափի մշակույթի տուն,
- Դեկտեմբերի 10, ժամը՝ 15:30, Մալիշկայի համայնքային գրադարան,
- Դեկտեմբերի 10, ժամը՝ 18:00, Վերնաշենի մշակույթի տուն,
- Դեկտեմբերի 11, ժամը՝ 17:00, Գլաձորի կոնֆերանս դահլիճ:
|
|
04.12.24
Մալիշկայի համայնքային գրադարանում կազմակերպված միջոցառման վերաբերյալ
|
Օրերս Մալիշկայի թիվ 1 մանկապարտեզի ավագ խմբի սաները դաստիարակ Լուսինե Պողոսյանի ուղեկցությամբ այցելել էին Մալիշկայի համայնքային գրադարան: Երեխաները ծանոթացել են գրադարանի գործունեությանը, այնուհետև լսել հեքիաթներ հավատարմության և ընկերասիրության մասին։
|
|
03.12.24
Դեկտեմբերի 3-ը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր
|
Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է: Այն հռչակել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1992թ-ին` նպատակ ունենալով հանրության ուշադրությունը սևեռել հաշմանդամների խնդիրների վրա, պաշտպանել նրանց արժանապատվությունը, ապահովել նրանց լիակատար ինտեգրումը հասարակության մեջ:Հաշմանդամների հիմնախնդիրները բազմաբնույթ են` շրջակա միջավայրի մատչելիություն, հավասար պայմանների ապահովում, բժշկասոցիալական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացում, զբաղվածության խնդիրների լուծում և այլն: Պակաս կարևոր չէ նաև հասարակության կողմից հաշմանդամ մարդկանց նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորումը:Հաշմանդամությունը ողբերգություն չէ, եթե մարդկանց համար ստեղծված են արժանապատիվ կյանքով ապրելու համար անհրաժեշտ բոլոր ...
Մանրամասն |
|
29.11.24
Շրջիկ ձևաչափով մատուցվող ծառայությունների վերաբերյալ
|
Հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-15։00-ն, Եղեգնաձորի համայնքապետարանում (Շահումյան փող, 1 շենք) կմատուցվեն շրջիկ ձևաչափով ծառայություններ։ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցման ժամանակ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում, մասնավորապես՝ 1․ ծննդյան վկայական, 2․ ծնողների ամուսնության ...
Մանրամասն |
|
26.11.24
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. «Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ին, Մալիշկա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (գ. ...
Մանրամասն |
|
26.11.24
Մալիշկայի համայնքային գրադարանում կազմակերպված միջոցառման վերաբերյալ
|
Օրերս Մալիշկայի համայնքային գրադարան էին այցելել 5-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Ի. Դովլաթյանի գլխավորությամբ: Աշակերտներն ակտիվ մասնակցեցին քաղաքավարության կանոնների վերաբերյալ քննարկմանը, իսկ հետո ընթերցեցին «Փշոտ ոզնու» հեքիաթը: Հեքիաթի վերլուծության հիման վրա երեխաները վերհանեցին ընկերության մեջ կարևոր արժեքները:
|
|
22.11.24
«Արտակարգ իրավիճակների պատրաստություն Հայաստանի հարավում» ծրագրի աշխատանքային քննարկման վերաբերյալ
|
Նոյեմբերի 22-ին Եղեգնաձորի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների, վարչական ղեկավարների, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»/ԱՌՆԱՊ հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Եղեգնաձոր համայնքում «Արտակարգ իրավիճակների պատրաստություն Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակում նախատեսվող հիմնական գործողությունները և դրանց ազդեցությունը աղետներին դիմակայելու համայնքի կարողությունների վրա: Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և համայնքի բնակիչների ակտիվ ներգրավվածությունը աղետների պատրաստության ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |