31.12.25
Հարկային պարտավորությունները սահմանված ժամկետում կատարելու մասին
|
Տույժերից խուսափելու նպատակով հորդորում ենք օրենքով սահմանված ժամկետում կատարել ձեր հարկային պարտավորությունները: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների՝ ֆիզիկական անձինք հարկային պարտավորությունները վճարում են մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը, իսկ կազմակերպությունները՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:
|
|
07.10.25
Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ
|
Սիրելի՛ գրադարանավարներ, Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ: Դուք ձեր հայրենանվեր գործով սերմանում եք սեր դեպի գրքերի զարմանահրաշ աշխարհ, պահպանում ազգային և համաշխարհային գրական ժառանգությունը և ակտիվացնում մեր համայնքի մշակութային կյանքը: Մաղթում եմ ձեզ մասնագիտական նորանոր հաջողություններ:
|
|
06.10.25
Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ
|
Հարգելի՛ ուսուցիչներ,Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Ձեր գործունեությունը մեր ժողովրդի ապագայի և պետականության ամրապնդման հենասյուներից է։ Դուք եք այն լույսը, որը կրթությամբ, նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ ձևավորում է հայրենիքի գիտակից քաղաքացուն։Դուք եք սերմանում սեր դեպի գիտությունը, հայրենիքը և բարին, ձևավորում սերունդներ, որոնք իրենց գործով պիտի շարունակեն կառուցել անկախ ու հզոր հայրենիք։Ձեր նվիրումն ու վաստակը անգնահատելի են, իսկ ձեր անցած ուղին՝ օրինակելի։Թող ձեր աշխատանքը միշտ պսակվի հարգանքով ու շնորհակալությամբ, թող ձեր սրտերում երբեք չմարի սիրո այն ջերմությունը, որով լուսավորում եք նոր սերունդների ուղին։Շնորհավոր Ուսուցչի օր։ Թող լուսավոր լինի ձեր յուրաքանչյուր ...
Մանրամասն |
|
06.10.25
Շնորհակալագրեր ՆՈՒՀ-երի և արտադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակազմերին
|
Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ Եղեգնաձորի համայնքապետարանի և «Դու մենակ չես» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները այցելել են Եղեգնաձոր համայնքի նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատություններ՝ շնորհավորելու հաստատությունների մանկավարժներին և աշխատակիցներին: Համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի և «Դու մենակ չես» ՀԿ-ի նախագահ Նաիրա Հարությունյանի անունից անձնվեր աշխատանքի համար ՆՈՒՀ-երի և արտադպրոցական հաստատությունների աշխատակազմերին հանձնվել են շնորհակալագրեր:
|
|
02.10.25
Վանաձորի կամերային նվագախմբի համերգի վերաբերյալ
|
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 18:00-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում տեղի կունենա Վանաձորի կամերային նվագախմբի և մարզերի արվեստի դպրոցների և քոլեջների սաների համերգը: Մուտքն անվճար է:
|
|
30.09.25
Ավիամոդելային երրորդ փառատոնի վերաբերյալ
|
ՀՀ ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ և ՀՀ ՊՆ աջակցությամբ հոկտեմբերի 5-ին ժամը 12:00 ԱՐԶՆԻ օդանավակայանում տեղի կունենա Ավիամոդելային երրորդ փառատոնը:Փառատոնն իրենից ներկայացնում է երկու հարթակ՝ թռիչքուղի և ցուցադրական:Թռիչքուղու հարթակում իրենց մոդելներով թռիչքներ են իրականացնում նախ պրոֆեսիոնալ և սիրողական ավիամոդելիստները, ապա՝ Հայաստանում գործող խմբերն ու ԲՈՒՀ-երի և այլ լաբորատորիաները:Ցուցադրական հարթակում իրենց պատրաստի մոդելներով կամ ձեռքբերումներով են ներկայանում ինչպես անհատ ավիամոդելիստները, այնպես էլ՝ Հայաստանում գործող խմբերն ու ԲՈՒՀ-երի և այլ լաբորատորիաները:Փառատոնն իր ձևաչափով միակն է Հայաստանում, որը համախմբում է ոլորտի մասնագիտական ներուժին՝ փորձի փոխանակման, ցուցադրական թռիչքների և պատրաստված ...
Մանրամասն |
|
30.09.25
«Գունեղ կամուրջներ. Հայաստանը և Արգենտինան մանկական արվեստի միջոցով» միջազգային ցուցահանդեսի վերաբերյալ
|
Հայ-արգենտինական մանկական ստեղծագործական կազմակերպության, Հայաստանի դեսպանատան և ՀՀ ԿԳՄՍ-ի աջակցությամբ Արգենտինայում կայացած «Գունեղ կամուրջներ. Հայաստանը և Արգենտինան մանկական արվեստի միջոցով» միջազգային ցուցահանդեսին մասնակցել են Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցի սաներ Մարի Կարապետյանը, Նարե Մարգարյանը, Էվա Գալստյան, Ռազմիկ Խաչատրյանը ևՄանուկյան Սամվելը, որոնք Արգենտինայում ՀՀ դեսպանության կողմից ստացել են շնորհակալագրեր:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |