Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․ 1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի օգոստոսի 14-ի արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի օգոստոսի 14-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Ծառեր հատելու համար թույլտվություն տալու մասին։
3) 0.092 հա հողատեսքի նպատակային նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին։
4) Համայնքային սեփականություն հանդիսացող հողը առանց մրցույթի կառուցապատման տրամադրելու և համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 20-ի N 89-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին:
5) Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի Կենտրոնական փողոցում կառուցված գազատարը անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
6) «ՄԵՏԱ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում նախատեսվող գործունեությանը ______________________________ տրամադրելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |