Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․ 1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու թիվ 8 նստաշրջանի առաջին՝ 2025 թվականի սեպտեմբերի 12-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Եղեգնաձոր համայնքի 2025 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին։
3) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 120-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
4) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 122-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
5) Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող տրանսպարտային միջոցներից վարձակալության տրամադրելու մասին։
6) Տեղական վճարի գծով արտոնություն սահմանելու մասին։
7) «Մալիշկա ռեսուրսիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում նախատեսվող գործունեությանը համաձայնություն տրամադրելու մասին։
8) Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին։
9) Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |