Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 158-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 134-Ա ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 141-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի դրույթներով․

1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 20-ի՝ «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին» թիվ 134-Ա որոշման հիմնական մասի 1-ին կետը շարադրել ստորև բերված նոր խմբագրությամբ.

«1․ Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի /վարչական շենք/ սենյակներից մեկը անհատույց օգտագործման իրավունքով, 1 /մեկ/ տարի ժամկետով, տրամադրել «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ին՝ Մալիշկա բնակավայրում երեխայի և ընտանիքի կենտրոն հիմնելու նպատակով /սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրում/։»։

2․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի՝ «Վերնաշեն բնակավայրում կառուցված գազատարը անհատույց (անժամկետ) օգտագործման տրամադրելու համար թույլտվություն տալու մասին» թիվ 141-Ա որոշման վերնագրում և հիմնական մասում՝ «(անժամկետ)» բառը փոխարինել «25 /քսանհինգ/ տարի ժամկետով» բառերով։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner