Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները և քաղաքացի Գոռ Սեդրակյանի դիմումը. 1. Տալ համաձայնություն՝ Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Գոռ Սամվելի Սեդրակյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.092 հա կորիզավոր հողատեսքի (անշարժ գույքի նկատմամաբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 11042025-10-0005, կադաստրային ծածկագիր՝ 10-042-0138-0009) նպատակային նշանակությունը փոխելու բնակավայրերի հողերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման՝ բնակելի տուն կառուցելու նպատակով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |