Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Անահիտ Բեգլարյանի դիմումը. 1. Տալ համաձայնություն՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոց թիվ 22/1-3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 10-001-0058-0114 կադաստրային ծածկագրով, 0.0018 հա մակերեսով, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, ավտոտնակով ծանրաբեռնված հողամասն ուղղակի վաճառքով օտարելու քաղաքացի Անահիտ Լևոնի Բեգլարյանին։
2. Վաճառքի գին սահմանել 79 960 (յոթանասունինը հազար ինը հարյուր վաթսուն) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից։ |