Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 07-Լ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունվարի 2022 թվականի N 07-Լ

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՀԱՍՑԵՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 515-Ն որոշումը և այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2.9-րդ մասի 1-ին կետի համաձայն համայնքների խոշորացման արդյունքում միավորվել են Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Գլաձոր, Գետափ, Մալիշկա և Վերնաշեն համայնքները՝ ընդգրկվելով Եղեգնաձոր խոշորացված համայնքի կազմում՝

1. «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ՀՈԱԿ) վերանվանել «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ։

2. «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի «Արևիկ» մանկապարտեզ»  ՀՈԱԿ-ը վերանվանել «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի «Արևիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ։

3. «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը վերանվանել «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ։

4. «Մալիշկա համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը վերանվանել «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ:

5. «Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի N 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը վերանվանել «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ:

6. Սահմանել․

1) «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գտնվելու վայրը (այսուհետ՝ իրավաբանական հասցեն)՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, Գլաձոր բնակավայր, փողոց 33, փակուղի 2, թիվ 2 շենք։

2) «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի «Արևիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի իրավաբանական հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, Գետափ բնակավայր, փողոց 19, փակուղի 5, թիվ 4 շենք։

3) «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի իրավաբանական հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, Վերնաշեն բնակավայր, Թանահատի փողոց, թիվ 29 շենք:

4) «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի իրավաբանական հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, Մալիշկա բնակավայր, 8-րդ փողոց թիվ 76 շենք:

5) «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի իրավաբանական հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, Մալիշկա բնակավայր, Կենտրոնական փողոց 3-րդ նրբանցք, թիվ 3 շենք:

7. Հաստատել.

1) «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նոր խմբագրությամբ կանոնադրությունը՝ համաձայն սույն որոշման թիվ 1 հավելվածի։

2) «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի «Արևիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նոր խմբագրությամբ կանոնադրությունը՝ համաձայն սույն որոշման թիվ 2 հավելվածի։

3) «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նոր խմբագրությամբ կանոնադրությունը՝ համաձայն սույն որոշման թիվ 3 հավելվածի։

4) «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նոր խմբագրությամբ կանոնադրությունը՝ համաձայն սույն որոշման թիվ 4 հավելվածի։

5) «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նոր խմբագրությամբ կանոնադրությունը՝ համաձայն սույն որոշման թիվ 5 հավելվածի։

6) «Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նոր խմբագրությամբ կանոնադրությունը՝ համաձայն սույն որոշման թիվ 6 հավելվածի։

7) «Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նոր խմբագրությամբ կանոնադրությունը՝ համաձայն սույն որոշման թիվ 7 հավելվածի։

8) «Եղեգնաձոր համայնքի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նոր խմբագրությամբ կանոնադրությունը՝ համաձայն սույն որոշման թիվ 8 հավելվածի։

8. Սույն որոշման ընդունմամբ ուժը կորցրած ճանաչել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2016 թվականի մարտի 18-ի՝ ««Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 14, «Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 15, «Եղեգնաձոր համայնքի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 16, Գլաձոր համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 27-ի «Գլաձոր համայնքի Գլաձոր, Գետափ և Վերնաշեն բնակավայրերի մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները վերանվանելու, հասցեները սահմանելու և նոր խմբագրությամբ կանոնադրությունները հաստատելու մասին» թիվ 11-Ն, Մալիշկա համայնքի ավագանու 2019 թվականի հոկտեմբերի 16-ի «Մալիշկա համայնքի ավագանու 15.04.2019թ-ի թիվ 29-Ն որոշման հավելված 2-ում և հավելված 3-ում լրացում կատարելու մասին» թիվ 81-Ն որոշումները:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։


Կողմ -21

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՄԱՆԱՍԵՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍՈՆԱ

ՄԿՐՏՉՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՆԱԶԱՐՅԱՆ ԵՂԻՇԵ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՇԱՀԲԱԶՅԱՆ ՄԱՐԱՏ

ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ՍԵՆԻՔԵՐԻՄՅԱՆ ՆԱՐԵ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(28.16 Կբ)
(27.21 Կբ)
(27.73 Կբ)
(27.72 Կբ)
(27.63 Կբ)
(27.89 Կբ)
(27.77 Կբ)
(27.63 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner