Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 25-րդ և 42-րդ կետերի, 92-րդ հոդվածի 4-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասերի պահանջներով․ 1․ Հաստատել Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Եղեգնաձոր համայնքի մասնակցությունը։ Ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցությունն ուղղել «Եղեգնաձորի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի վերանորոգման, վերազինման, ֆոտովոլտային կայանի տեղադրման նպատակներով։
2․ Սույն որոշման առաջին կետում նշված ծրագրի շրջանակներում՝ համայնքի բյուջեից կատարել մինչև 15 000 000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամի չափով ներդրում։
3․ Սույն որոշման առաջին կետում նշված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում գումար ստանալու նպատակով՝ համայնքի բյուջեում (գործառնական դասակարգման 09.05.01 ոլորտ) արտաբյուջետային հաշիվ բացելու համար տալ համաձայնություն։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |