Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով, քննարկելով Գլաձորի վարչական ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը և հիմք ընդունելով «ԱՐՏ-ԱՐՏ» ՍՊԸ-ի կողմից իրականացված՝ շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտական N 25/4.30 եզրակացությունը, համաձայն որի շինությունը գտնվում է չորրորդ կարգի վթարային վիճակում․ 1. Համայնքային սեփականություն հանդիսացող՝ Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի 10-րդ փողոց 3 հասցեում գտնվող կաթսայատունը քանդելու համար տալ համաձայնություն։
2. Սույն որոշման առաջին կետում նշված անշարժ գույքի քանդումն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության պահանջներին համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից։ |