Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․ 1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու թիվ 8 նստաշրջանի երկրորդ՝ 2025 թվականի հոկտեմբերի 24-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 24-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Եղեգնաձոր համայնքի 2025 թվականի բյուջեի 3-րդ եռամսյակի ընթացքի մասին։
3) Եղեգնաձոր համայնքի 2025 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին։
4) Եղեգնաձոր համայնքի համայնքային սոցիալական ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցությունը հաստատելու մասին:
5) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 14-ի թիվ 93-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
6) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 119-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին։
7) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 14-ի թիվ 97-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
8) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 16-ի թիվ 73-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։
9) 0․ 04023 հա հողի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
10) Վարձակալության իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին։
11) 0․5426 հա հողի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
12) 0․10852 հա հողի նպատակային նշանակությունը փոխելու համար համաձայնություն տալու մասին։
13) 0.03470 հա հողի նպատակային նշանակությունը փոխելու համար համաձայնություն տալու մասին։
14) Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթին Եղեգնաձոր համայնքի մասնակցության հայտը հաստատելու, ներդրում կատարելու և ծրագրի շրջանակներում գումար ստանալու նպատակով արտաբյուջետային հաշիվ բացելու համար համաձայնություն տալու մասին։
15) Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Եղեգնաձոր համայնքի մասնակցությունը հաստատելու, ներդրում կատարելու և ծրագրի շրջանակներում գումար ստանալու նպատակով արտաբյուջետային հաշիվ բացելու համար համաձայնություն տալու մասին։
16) Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |