Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 28-րդ կետերով, 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով. 1. 2025 թվականի համար հաստատել․
1) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի,
2) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ համայնքապետարանի աշխատակազմում ստեղծվելիք համայնքային ծառայության նոր պաշտոնի մասով (N 2 հավելված, տող 21), որը ուժի մեջ կմտնի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում սույն որոշմամբ պայմանավորված փոփոխությունը կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։ |