Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․ 1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 19-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 19-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Եղեգնաձոր համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին։
3) Եղեգնաձոր համայնքի 2025 թվականի բյուջեում վերաբաշխումներ կատարելու մասին։
4) Եղեգնաձոր համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին:
5) Եղեգնաձոր համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին։
6) Գետափ բնակավայրում նոր դպրոցի կառուցման համար համաձայնություն տալու մասին։
7) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 17-ի թիվ 44-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
8) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 17-ի թիվ 48-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
9) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 62-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
10) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 17-ի թիվ 32 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։
11) Համայնքային սեփականություն հանդիսացող 15 հա արոտավայրը պարզ գրավոր ձևով վարձակալության տրամադրելու համար համաձայնություն տալու մասին։
12) Հողի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
13) Հողի նպատակային նշանակությունը փոխելու համար համաձայնություն տալու մասին։
14) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից աճուրդով օտարելու մասին։
15) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 9-ի թիվ 11-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
16) Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |