Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները և քաղաքացի Արմեն Աշոտի Գաբրիելյանի կողմից լիազորված անձ Անի Հասրաթյանի դիմումը. 1. Տալ համաձայնություն՝ Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Արմեն Աշոտի Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 3.76249 հա այլ հողատեսքից (անշարժ գույքի նկատմամաբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 03012024-10-0021, կադաստրային ծածկագիր՝ 10-042-0032-0028) 0․03470 հա-ի նպատակային նշանակությունը փոխելու բնակավայրերի հողերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |