Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․ 1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Դրամական օգնություն տրամադրելու մասին։
3) Եղեգնաձոր համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման մասին։
4) Եղեգնաձոր համայնքի տարածքում 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը հաստատելու մասին։
5) 2025 թվականի համար Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։
6) Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում լրացում կատարելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին դիմելու մասին։
7) 2025 թվականի համար Եղեգնաձոր համայնքի ենթակայությամբ գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։
8) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից աճուրդով օտարելու մասին։
9) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից մրցույթային կարգով կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին։
10) Հողի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
11) Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
12) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 9-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
13) Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |