Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով՝ 1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի արտահերթ նիստի օրակարգը. 
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին: 
2) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու մասին: 
3) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: 
4) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի տարածքում 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին: 
5) Եղեգնաձոր համայնքի ենթակայությամբ գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները վերանվանելու, հասցեները սահմանելու և նոր խմբագրությամբ կանոնադրությունները հաստատելու մասին: 
6) Եղեգնաձոր համայնքի ենթակայությամբ գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։  |