Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 42-րդ կետերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի 6-8-րդ կետերի, 60-րդ հոդվածի 6-րդ կետի և 76-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ գլխի 46.2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը և քաղաքացի Դավիթ Հովհաննիսյանի դիմումը. 1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Ա. Միկոյան փողոց 12/3 հողամաս հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման 0.00068 հա մակերեսով հողը (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0051-0255, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 16042024-10-0027 վկայական) առանց մրցույթի, 99 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել Դավիթ Արամի Հովհաննիսյանին։
2. Առաջարկել համայնքի ղեկավարին քաղաքացի Դավիթ Հովհաննիսյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման պայմանագիր՝ նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը թողնելով քաղաքացու վրա։
3. Հողի տարեկան վարձավճարի գինը սահմանել՝ 5 000 (հինգ հազար) ՀՀ դրամ, որը պակաս չէ անշարժ գույքի հարկի տարեկան դրույքաչափից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |