Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, 102-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացի Հասմիկ Արշակի Նազարյանի դրմումը, վերջինիս և Գետափ համայնքի ղեկավարի միջև 2010 թվականի օգոստոսի 10-ին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը, ինչպես նաև՝ այն հանգամանքը, որ Հասմիկ Նազարյանը ունի հողամասի վարձակալության նախապատվության իրավունք․ 1․ Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող, Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 0․074 հա վարելահողը (կադաստրային ծածկագիր՝ 10-014-0056-0051) նախապատվության իրավունքով, առանց մրցույթի, 10 տարի ժամկետով վարձակալության տրամադրել քաղաքացի Հասմիկ Արշակի Նազարյանին՝ տարեկան վարձավճար սահմանելով՝ 7400 (յոթ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ։
2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ քաղաքացի Հասմիկ Արշակի Նազարյանի հետ կնքել անշարժ գույքի վարձակալության պայմանագիր նոր ժամկետով։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |