Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, ժողովրդական պատգամավորների Եղեգնաձորի ավանային խորհրդի սեփականաշնորհման հանձնաժողովի 1992 թվականի ապրիլի 10-ի արձանագրությունը և ժառանգ Աղվան Բաբայանի դիմումը. 1. Տալ համաձայնություն՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Զ․ Անդրանիկի փողոց 2-րդ նրբանցք, 18 հասցեում գտնվող, հանգուցյալ Օսիկ Ռուբենի Բաբայանին հատկացված, շինությամբ ծանրաբեռնված, 0.00832 հա մակերեսով հատուկ նշանակության հողի նպատակային նշանակությունը փոխելու արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների կատեգորիա, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |