Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները և քաղաքացի Վալերիկ Հովհաննիսյանի դիմումը. 1. Տալ համաձայնություն՝ Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Վալերիկ Էդվարդի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.04023 հա վարելահող հողատեսքի (անշարժ գույքի նկատմամաբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 14022025-10-0013, կադաստրային ծածկագիր՝ 10-014-0056-0084) նպատակային նշանակությունը փոխելու բնակավայրերի հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |