Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները և քաղաքացի Գրիգոր Հովհաննիսյանի դիմումը. 1. Տալ համաձայնություն՝ Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Գրիգոր Ռաֆիկի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.26 հա վարելահող հողատեսքից (անշարժ գույքի նկատմամաբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 01082023-10-0005, կադաստրային ծածկագիր՝ 10-014-0197-0011) 0․1 հա-ի նպատակային նշանակությունը փոխելու բնակավայրերի հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |