Այսօր: Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2022թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 74-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 74-Ն


Զեկ. ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի ԹԻՎ 36-Ն, ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 11-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայասատանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 39-րդ կետով, 102-րդ հոդվածի 4-րդ մասով, «Քաղաքաշինության մասին» Հայասատանի Հանրապետության օրենքի 13 և 14 հոդվածների պահանջներով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայասատանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 3-րդ կետի պահանջով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայասատանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով.

1. Հաստատել Եղեգնաձոր համայնքում հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը` համաձայն սույն որոշման հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2015 թվականի օգոստոսի 21-ի՝ «Համայնքում հանրային բաց լսումների և /կամ/ քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 36-Ն և Գլաձոր համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 27-ի՝ «Գլաձոր համայնքում հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշումները։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(40.16 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am,yeghegnadzor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner