Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով, քննարկելով քաղաքացի Զաքար Մարգարյանի դիմումը, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 606-628 հոդվածների․ 1․ Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքի «Բնա» կոչվող հանդամասում գտնվող հովվի կացարանը վարձակալական հիմունքներով, 1 (մեկ) տարի ժամկետով, տրամադրել քաղաքացի Զաքար Մարգարյանին։
2․ Վարձավճար սահմանել տարեկան ———— (—————) ՀՀ դրամ։*
3․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ քաղաքացի Զաքար Մարգարյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
*գումարի չափը՝ քննարկման արդյունքում |