Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Հայասատանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների ցանկը սահմանելու մասին» թիվ 1667-Ն հրամանով հաստատված հավելվածի՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների ցանկի 14 կետը և քաղաքացի Տիգրան Շիրինյանի դիմումները. 1. Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Տիգրան Ենոքի Շիրինյանին սեփականության իրավունքով պատկանող, գյուղատնտեսական նշանակության 0.16098 հա (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16112023-10-0026, կադաստրային ծածկագիր՝ 10-042-0171-0002) և 0․11027 հա (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16112023-10-0017, կադաստրային ծածկագիր՝ 10-042-0170-0032) այլ հողատեսքերի նպատակային նշանակությունը փոխել՝ դարձնելով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն հիմնելու նպատակով (գինու գործարան)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |