Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.09.24 Գերմանական համագործակցության և Շվեցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ներկայացուցիչներն այցելել են Եղեգնաձորի համայնքապետարան
Գերմանական համագործակցության և Շվեցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ներկայացուցիչներն այցելել են Եղեգնաձորի համայնքապետարան՝ ծանոթանալու համայնքում իրենց աջակցությամբ իրականացված ծրագրերին:
Հյուրերին ներկայացվել են Քաղաքացիների սպասարկման գրասենյակի արդիականացման ընթացքում կատարված աշխատանքները, ՔՍԳ-ի կողմից մատուցվող ծառայությունները, «ՄԱԿ-ի 2030 Օրակարգի և Կայուն զարգացման նպատակների տեղայնացում համայնքներում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի և Խանջյան փողոցներում կառուցված ոռոգման համակարգերը:
Կողմերը հույս են հայտնել, որ ապագայում ևս կունենան արդյունավետ համագործակցություն:

 

04.09.24 Գիտելիքի օրվան նվիրված միջոցառում Մալիշկայի համայնքային գրադարանում

Օրերս Մալիշկա բնակավայրի համայնքային գրադարանում տեղի ունեցավ Գիտելիքի օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցում էին բնակավայրի շնորհալի երեխաները: Միջոցառման ընթացքում լավագույն ընթերցողները գրադարանի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով:

04.09.24 Նարդու ներհամայնքային մրցաշարի վերաբերյալ

Հարգելի՛ բնակիչներ. 

Տեղեկացնում ենք, որ ս/թ սեպտեմբերին 6-ին, ժամը՝ 10:00-ին Եղեգնաձորի քաղաքային մարզադաշտում կանցկացվի նարդու մեծահասակների ներհամայնքային մրցաշար, որին կարող են մասնակցել 40 և ավել տարիք ունեցող անձինք: 

Մասնակցության համար կարող եք զանգահարել 093 400184 հեռախոսահամարով կամ մոտենալ Եղեգնաձորի մարզադպրոց:

Սիրով սպասում ենք նարդու սիրահարներին:

03.09.24 Եղեգնաձոր համայնքի մանկապարտեզներում մեկնարկել է նոր ուսումնական տարին 🎈🎈🎈
Եղեգնաձոր համայնքի մանկապարտեզներում մեկնարկել է նոր ուսումնական տարին 🎈🎈🎈
Բարի երթ սիրելի՛ փոքրիկներ 😊
02.09.24 Գետափ բնակավայրում նախատեսվող ուսումնավարժության վերաբերյալ

Հարգելի՛ բնակիչներ.

Տեղեկացնում ենք, որ համաձայն Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության միջոցառումների անցկացման պլան-ժամանակացույցի՝ ս/թ սեպտեմբերի 5-ին Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրում ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու են բնակավայրի շչակները:

 

01.09.24 Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ծնողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ և դասախոսներ.
Շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Անգնահատելի է կրթության դերը մեր երկրի զարգացման և ազգային արժեքների պահպանման գործում: Միայն կիրթ և միասնական հասարակություն ունենալով՝ մենք կարող ենք դիմակայել ժամանակի փորձություններին և հզորացնել մեր երկիրը: 
Այսօր կյանքի նոր փուլի սկիզբ է շատ շատերի, հատկապես՝ առաջին դասարանցիների համար: Բարի երթ եմ մաղթում մեր բոլոր աշակերտներին և ուսանողներին: Թո՛ղ այս ուսումնական տարին ուղեկցվի հաջողություններով և հաղթանակներով:

 

22.08.24 📣ԿԳՄՍ նախարարությունն ընդունում է հայտեր 2024 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության համար
ԿԳՄՍ նախարարությունն ընդունում է հայտեր 2024 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության համար:Դասընթացն իրականացվում է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել երիտասարդների հետ պրակտիկ աշխատանք կատարող անձանց մասնագիտական և անձնային որակները՝ ազգային և ՏԻՄ մակարդակում որակյալ և գիտելիքահենք երիտասարդական աշխատանք իրականացնելու համար։Դասընթացին մասնակցության համար կարող են հայտ ներկայացնել՝գործող երիտասարդական կենտրոնների աշխատողները,մարզպետարանների և համայնքապետարանների՝ երիտասարդական պետական քաղաքականության հետ կապված գործառույթներ իրականացնող աշխատողները,երիտասարդության բնագավառում գործունեություն ծավալող քաղաքացիական ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՀՀ Սահմանադրությունը Եղեգնաձոր համայնքում
Հունիսի 1-ը Եղեգնաձորում
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner