|
04.08.26
ՄԱԼԻՇԿԱՅՈՒՄ ՏՈՆ ԷՐ
|
|
Օգոստոսի 2-ին Մալիշկայի բնակավայրի կենտրոնական հրապարակում իսկական տոն էր մեծերի և փոքրերի համար: Համագյուղացիների և հյուրերի համար գեղեցիկ ու հիշարժան օր էր նախաձեռնել ու կազմակերպել վարչական ղեկավարը, մոսկվաբնակ` Ս. Խաչատրյանի հովանավորությամբ: Միջոցառման ժամանակ իր արվեստը ներկայացրեց լարախաղացը և ընկերները, տոնական տրամադրությունը շարունակեց դիջեյը, իսկ փոքրիկների ուրախ ժամանցը ապահովեցին մուլտհերոսները: Բոլոր ներկաները մասնակիցը դարձան գեղեցիկ միջոցառմանը և վայելեցին հաճելի ու հիշարժան երեկո:
|
|
|
03.08.26
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
|
Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Մալիշկա բնակավայրում կգործարկվեն էլեկտրական շչակներ։ Շչակների գործարկումն իրականացվելու է տակտիկական ուսումնավարժության շրջանակում՝ «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով։ Խնդրում ենք չանհանգստանալ․ շչակների ազդանշանը չի հանդիսանում արտակարգ իրավիճակի մասին տեղեկացում։
|
|
|
31.07.26
🎷🎺🎷HAY AT JAZZ | WAY AT JAZZ
|
|
Գյումրիում ծնված ամենաՋԱԶային «HAY at JAZZ»-ը գալիս է քո՛ քաղաք…4 մարզ, 4 քաղաք, 4 համերգ՝ «HAY-at JAZZ»-ի հետ…Օգոստոսի 14 – Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի բակՕգոստոսի 15 – Սյունիքի մարզ, ք. Գորիս, Գորիսի երկրագիտական թանգարանի բակKAREN MAMIKONYAN GROUPԿարեն Մամիկոնյան- ստեղնաշարային գործիքներԱրեգ Օրդյան- կիթառԷդգար Սահակյան- բասԿարեն Քոչարյան- հարվածային գործիքներHAY AT JAZZ | WAY AT JAZZThe jazziest project born in Gyumri -HAY at JAZZ - is coming to your city!4 regions • 4 cities • 4 unforgettable concerts with HAY at JAZZAugust 14 - Yeghegnadzor, Vayots Dzor Province, Yeghegnadzor Museum of Regional ...
Մանրամասն |
|
|
30.07.26
ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
|
 Հարգելի՛ բնակիչներ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն իրականացնում է «Քաղաքացիական հասարակության առաջնորդության և կենսաբազմազանության կառավարման ամրապնդումը՝ Հայաստանում կայանալիք COP17-ի նախօրեին» ծրագիրը, որի բաղադրիչներից է համայնքներում COP17-ի և համայնքային ներգրավվածության վերաբերյալ իրազեկման հանդիպումների իրականացումը։ Ծրագրում որպես թիրախային տարածք է ընտրվել Եղեգնաձոր համայնքը՝ որպես հարուստ կենսաբազմազանություն ունեցող համայնք։ Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու սպասվող իրազեկման հանդիպմանը։ Օրը և ժամը․ Սույն թվականի օգոստոսի 3-ին, ժամը՝ 14:00-ին Վայրը․ Վերնաշեն բնակավայրի մշակույթի տուն։
|
|
|
29.07.26
ԳԼԱՁՈՐԻ «ՍԱԼՄԱՍՏ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԳՐԱՆ ՊՐԻ ՄՐՑԱՆԱԿԻ🏆
|
Հուլիսի 25-ին Երևանում անցկացված պարային փառատոնին իրենց տաղանդով ու վարպետությամբ փայլել են Գլաձոր բնակավայրի մշակույթի տան «Սալմաստ» պարային համույթի սաները՝ պարուսույց Խաժակ Բաբայանի ղեկավարությամբ։ Մեր սաները մրցույթից վերադարձել են ամենաբարձր՝ Գրան Պրի մրցանակով  Սրտանց շնորհավորում ենք մեր տաղանդաշատ երեխաներին և պարուսույցին՝ այս մեծ հաջողության առթիվ։ Համոզված ենք, որ սա դեռ սկիզբն է, և առջևում սպասվում են նորանոր բարձունքներ ու հաղթանակներ։
|
|
|
29.07.26
TOUR d'ARAGATS International Cycling Championship / ԱՐԱԳԱԾԻ ՇՈՒՐՋԸ հեծանվասպորտի միջազգային առաջնություն
|
|
Օգոստոսի 22/23 Ապարանում կմեկնարկի TOUR D'ARAGATS 2026 ԱՐԱԳԱԾԻ ՇՈՒՐՋԸ հեծանվասպորտի միջազգային երկրորդ առաջնությունը՝ 3 միլիոն ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով, որը նախատեսված է սիրողական և գործող մարզիկների՝ տղամարդկանց և կանանց մրցապայքարի 5 խմբերի համար.• Սիրողական տղամարդիկ՝ 17–35 տարեկան• Սիրողական տղամարդիկ՝ 36–50 տարեկան• Սիրողական տղամարդիկ՝ 51 տարեկան և բարձր• Սիրողական կանայք՝ 17 տարեկան և բարձր• Մարզիկներ, ովքեր 2022–2026 թվականներին (վերջին 5 տարիներին) մասնակցել են իրենց պետության առաջնություններին։Բոլոր 5 խմբերի համար սահմանված են հետևյալ մրցանակային տեղերը՝• 1-ին տեղ – 300,000 ՀՀ դրամ• 2-րդ տեղ – 200,000 ՀՀ դրամ• 3-րդ ...
Մանրամասն |
|
|
24.07.26
🚨 ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Տեղեկացնում ենք, որ հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Գլաձոր բնակավայրում կգործարկվեն էլեկտրական շչակներ։ Շչակների գործարկումն իրականացվելու է տակտիկական ուսումնավարժության շրջանակում՝ «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով։ Խնդրում ենք չանհանգստանալ․ շչակների ազդանշանը չի հանդիսանում արտակարգ իրավիճակի մասին տեղեկացում։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |