Հարգելի՛ քաղաքացիներ․
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 18։15-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով՝
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 18-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Դրամական օգնություն տրամադրելու մասին։
3) Եղեգնաձոր համայնքի 2024 թվականի բյուջեի 3-րդ եռամսյակի ընթացքի մասին։
4) Եղեգնաձոր համայնքի 2024 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին։
5) Համայնքային սեփականություն հանդիսացող 0․0024 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով օտարելու մասին։
6) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 91-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
7) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից աճուրդով օտարելու մասին։
8) Տեղական վճարի գծով արտոնություն սահմանելու մասին։
9) Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։