Այսօր: Կիրակի, 8 Դեկտեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Եղեգնաձորի թիվ 2 մսուր մանկապարտեզի երաժշտության դաստիարակի պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մարինե Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
30/10/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
28/11/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Վայոց ձորի մարզի «Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության երաժշտության դաստիարակի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

Նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակը պետք է ունենա միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն կրթություն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորմամբ և երաժշտական կրթություն (երաժշտական կամ արվեստի դպրոց)՝ համապատասխան որակավորմամբ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:

Երաժշտության դաստիարակի հաստիքի համար սահմանված է 1 դրույք՝ 136500 (մեկ հարյուր երեսունվեց հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով։

Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում (Ձև 1).

2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).

3) անձը հաստատող փաստաթուղթ.

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).

5) ինքնակենսագրություն (Ձև 4).

6) մեկ լուսանկար` 3x4 չափի.

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.

9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի նոյեմբերի 01-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 28-ը ներառյալ ամեն օր ժամը 10:00-16:00-ը բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից, ք. Եղեգնաձոր Կոմիտասի 13 հասցեում։

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանով հաստատված հարցաշարերի:

Մրցույթի թեստային փուլը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 5 -ին ժամը 13։00-ին, իսկ հարցազրույցի փուլը անցկացվում է նույն օրը թեստավորման արդյունքների հրապարակումից հետո՝ 15։30-ին, ք. Եղեգնաձոր Կոմիտասի 13 հասցեում։

Թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/11978։

 

Տեղեկությունների համար զանգահարել +374 94983344 Տնօրեն՝

Նատալյա Սողոմոնյան

Էլեկտրոնային փոստի հասցե՝ eghegnadzor.kaghaqitiv2mank@gmail.com

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՀՀ Սահմանադրությունը Եղեգնաձոր համայնքում
Հունիսի 1-ը Եղեգնաձորում
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner