«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21․06․2014թ․ ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ Կառավարության 19․11․2014թ N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2022թ-ի օգոստոսի 18-ին ժամը 18։00 ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մարզադաշտում կայանալու է «ՄԵՏԱԼ ԳՈԼԴ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության կողմից ներկայացված ՀՀ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ ( I փուլ) ։
Ծրագրին կարող եք ծանոթանալ կից փաստաթղթերում կամ զանգահարել +( 374) 94 33 67 18 հեռախոսահամարով։
Նախաձեռնող՝ «Մետալ ԳՈԼԴ» ՍՊԸ