Այսօր: Չորեքշաբթի, 26 Հունվարի 2022թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 35-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020, yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հունիսի 2017 թվականի N 35-Ն

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,,Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 5-րդ կետի և  ,,Բյուջետային համակարգի մասին ,, Հայաստանի Հանրապետության  օրենքի 33-րդ  հոդվածի 4-րդ կետի  պահանջներով .

1. Տալ համաձայնություն համայնքային բյուջեի պահուստային ֆոնդի վարչական մասի  բաժին 11 խումբ 1 դաս 2 ոլորտի համայնքի պահուստային միջոցներ հոդվածից /հոդված 4891/ 195600 դրամ պակասեցնել ավելացնելով ջրամատակարարում բաժին 6 խումբ 3 դաս 1 ոլորտի  շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում հոդվածին /հոդված 4251/, համայնքի փողոցների խմելու ջրի ջրամատակարարման դիտահորի նորոգման և նոր ջրաչափի տեղադրման համար :

2. Տալ համաձայնություն համայնքի բյուջեի քաղաքական կուսակցություններ ,  հասարակական կազմակերպություններ-արհմիություններ բաժին 8 խումբ 4 դաս 2 ոլորտի նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին հոդվածից /հոդված 4819/ 328000 դրամ պակասեցնել, ավելացնելով  ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բաժին 1 խումբ 6 դաս 1 ոլորտի մասնագիտական  ծառայություններ հոդվածին / հոդված 4241/ համայնքային հողերի չափագրման և սեփականության իրավունքի վկայկանի ձեռքբերման ֆինանսավորման համար :

3. Տալ համաձայնություն աշխատակազմի /կադրերի/ գծով ընդհանուր բնույթի ծառայություններ բաժին 1 խումբ 3 դաս 1 ոլորտի պարգևատրումներ , դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ հոդվածից /հոդված 4112/ 195000 դրամ և կապի ծառայություններ հոդվածից /հոդված 4214/  60 000 դրամ պակասեցնել /ընդամենը 255000 դրամ/,  ավելացնելով նույն ոլորտի էներգետիկ ծառայություններ հոդվածին / հոդված 4212/ ՔԿԱԳ-ի կողմից ծախսած էլ. էներգիայի դիմաց վճարում կատարելու համար :


Կողմ -7

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020
yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner