Այսօր: Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 123-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 հոկտեմբերի 2022 թվականի N 123-Ն

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջներով.

1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 4-ի թիվ 23-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունը․

1) գործառնական դասակարգման 04.9.1 ոլորտի, տնտեսագիտական դասակարգման 8411 /հողի իրացումից մուտքեր/ հոդվածին ավելացնել 7 959 000 (յոթ միլիոն ինը հարյուր հիսունինը հազար) ՀՀ դրամ․

2) համայնքի բյուջեի պահուստային ֆոնդի տնտեսագիտական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից պակասեցնել 700 000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ, որից 450 000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը հատկացնել ֆոնդային բյուջե և 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը վարչական բյուջե․

3) ֆոնդային բյուջեում ավելացված 8 409 000 (ութ միլիոն չորս հարյուր ինը հազար) ՀՀ դրամ գումարը նպատակաուղղել գործառնական դասակարգման 08.2.7 /հուշարձանների վերանորոգում և պահպանում/ ոլորտի, տնտեսագիտական դասակարգման 5112 /շենքերի և շինությունների կառուցում/ հոդվածին՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր, Գլաձոր, Գետափ և Վերնաշեն բնակավայրերի Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների, Դ. Դեմիրճյանի անվան զբոսայգում գտնվող Արցախյան առաջին պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրներին կից տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով.

4) վարչական բյուջեում ավելացված 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը նպատակուղղել՝

ա. գործառնական դասակարգման 10.7.1 /սոցիալական հատուկ արտոնություններ/ ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4726 /հուղարկավորության նպաստներ բյուջեից/ հոդվածին 150 000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ՝ սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի արդյունքում զոհված զինծառայողի հուղարկավորության ծախսերի համար,

բ. 1.6.1 /ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ/ ոլորտի, տնտեսագիտական դասակարգման 4637 /ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածին՝ 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ համայնքային սեփականություն հանդիսացող GAZ A64R45 մակնիշի ուղևորատար միկրոավտոբուսի շահագործման համար վառելիքի ձեռքբերման նպատակով:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -14

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ՄԱՆԱՍԵՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍՈՆԱ

ՄԿՐՏՉՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՆԱԶԱՐՅԱՆ ԵՂԻՇԵ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner