Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,,Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12․04․2001թ․-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ գլխի դրույթները․
1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող համայնք Եղեգնաձոր ք․, Ագարակաձորի խճուղի 24 հասցեում գտնվող, 10-001-0214-0027 կադաստրային ծածկագրով, 4,4 հա մակերեսով նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` այլ հողեր հողատարածքը վարձակալությամբ տրամադրելու համայնքապետի առաջարկությանը:
2․ Վարձակալական մեկնարկային վճար սահմանել տարեկան 1650000 ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: