Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի ,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2019թ.-ին ՀՀ պետական բյուջեից համայնքներին տրամադրվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ.
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու <<Եղեգնաձոր համայնքի Լևոնյան փողոցի լուսավորության ցանցի նորոգման աշխատանքներ>> տնտեսական զարգացման ծրագիրը:
2. Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Վայոց ձորի մարզպետարան ներկայացնել <<Եղեգնաձոր համայնքի Լևոնյան փողոցի լուսավորության ցանցի նորոգման աշխատանքներ>> տնտեսական զարգացման ծրագրի ֆինանսավորման հայտը:
3.Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2019թ.-ի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրն իրականցնելու և համայնքային ներդրում կատարելու համար:
4.Ուժը կորցրած ճանաչել Եղեգնաձոր համայնքի ավագանու 23․04․2019թ․-ի <<ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՎՈՆՅԱՆ ԵՎ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ ՝ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ >> թիվ 38 որոշումը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից։