Այսօր: Չորեքշաբթի, 10 Օգոստոսի 2022թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 6-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am,yeghegnadzor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունվարի 2021 թվականի N 6-Ա

ԵՐԿՈՒ ԼՐԱԿԱԶՄ ՇԱՐԺԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆԿԱՊԱՏՆԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի և 612-րդ հոդվածի 1-ին կետի և ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ  կետի պահանջներով.

  1. Տալ համաձյանություն 2020թ․ հունիսի 2-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից թիվ ՆՏ-20-04 նվիրատվության պայմանագրով նվիրատվություն ստացված թվով 2 լրակազմ՝ յուրաքանչյուրը 0,7 հա տարածքի՝ շարժական էլեկտրական՝ մեկ հատի արժեքը 1․199․112 (մեկ միլիոն մեկ հարյուր իննսունինը հազար մեկ հարյուր տասներկու) ՀՀ դրամ գնահատված արժեքով ցանկապատները անհատույց և 5 տարի ժամկետով տրամադրելու Հովհաննես Սավուխի Խանամիրյանին և Արամ Աշոտի Կոստանյանին։ 
  2. Հովհաննես Սավուխի Խանամիրյանի և Արամ Աշոտի Կոստանյանի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր։
  3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Հովհաննես Սավուխի Խանամիրյանի և Արամ Աշոտի Կոստանյանի կողմից: 
  4.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Կողմ -9

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am,yeghegnadzor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner