Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով.
1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող 10-001-0050-0028 կադաստրային ծածկագրով, 0.0012 հա մակերեսով, համայնք Եղեգնաձոր ք. Պ․ Սևակի փողոց 2/7 հասցեում գտնվող, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման առևտրի սրահով ծանրաբեռնված հողամասն ուղղակի վաճառքով օտարելու Ռուզան Սերյոժայի Հակոբյանին և Նաիրի Հրաչիկի Մարտիրոսյանին։
2. Վաճառքի գին սահմանել 14904 ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։